Արցախում էներգամատակարարմանն առնչվող իրավիճակը շարունակում է լարված մնալ: Հայաստանից Արցախ էներգասնուցումը նախկինի պես խափանված է. ադրբեջանական կողմը մասնագետներին թույլ չի տալիս այցելել իրենց վերահսկողության տակ գտնվող տարածք՝ խափանման պատճառները հասկանալու համար:
Արցախի տեղեկատվական շտաբից հայտնել են, որ Ստեփանակերտում հունվարի 21-ից հովհարային անջատումները կլինեն օրական 2 անգամ՝ յուրաքանչյուրը 3 ժամ տեւողությամբ։ Կձեւավորվի պայմանական 3 խումբ, անջատումները կսկսվեն 8։00-ից։
Հունվարի 17-ից Արցախում անցել էին հովհարային անջատումների չորսժամյա գրաֆիկի։