Ըստ ռուսական «Կոմերսանտ» պարբերականի՝ ամերիկյան Zoom Video Communications ընկերությունն իր ներկայացուցչություններին արգելել է Ռուսաստանի եւ ԱՊՀ պետական հաստատություններին վաճառել տեսակոնֆերանսների համար իր սերվիս մուտք գործելու թույլտվությունը:
Փորձագետները նշում են, որ ամերիկյան ընկերությունն այդկերպ ձգտում է պաշտպանվել ԱՄՆ պատժամիջոցներին ենթարկվելուց:
Zoom-ի գլխավոր գրասենյակում ուղղակի պատասխան չեն տվել Ռուսաստանում այդ կատեգորիայի հաճախորդներին վաճառքը դադարեցնելու մասին «ՏԱՍՍ» գործակալության հարցմանը, միայն ասել են, տեղեկությունը ճշտվում է: