Հարավային Կովկասի եւ Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հերթական անգամ կժամանի Երեւան։
«Վերադառնում եմ Երեւան, հանդիպումներ եմ ունենալու։ Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակը լուրջ է, եւ անհրաժեշտ է շտապ լուծումներ գտնել։ Ես անհամբեր սպասում եմ քննարկումներին, որպեսզի համատեղ ուսումնասիրենք առաջ շարժվելու ուղիները: ԵՄ-ի նպատակը մնում է հայ-ադրբեջանական խնդրի համապարփակ կարգավորումը»,– թվիթերյան իր գրառման մեջ նշել է Կլաարը։
ԵՄ հատուկ ներկայացուցիչը Երեւանում էր նաեւ 2022–ի դեկտեմբերի 8-ին։ Նախքան Հայաստան գալը Կլաարն այցելել էր Ադրբեջան։