Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը հայտարարել է, որ ԱՄՆ իշխանությունները քննարկում են Պեկինի 2022-ի օլիմպիական խաղերը բոյկոտելու հնարավորությունը:
Ըստ ամերիկյան կաբելային մարզական ESPN հեռուստաընկերության՝ Փրայսը նշել է, որ որոշում դեռ ընդունված չէ, բայց քննարկումներ են տարվում գործընկեր կազմակերպությունների եւ դաշնակից երկրների հետ:
Իրավապաշտպանները կոչ են անում բոյկոտել Պեկինի 2022-ի օլիմպիական խաղերը՝ Չինաստանի իշխանությունների կողմից ույգուրների, Տիբեթի եւ Հանկոնգի բնակիչների իրավունքների ոտնահարման պատճառով:
Ավելի վաղ Օլիմպիադան բոյկոտելու մասին հայտարարէլ էր Նորվեգիան: