Ռուսական «Яндекс.Расписания» կայքի տվյալներով՝ Մոսկվայի երեք օդանավակայաններում հունվարի 23-ին 30 չվերթ է չեղարկվել կամ հետաձգվել։ «Վնուկովո» օդանավակայանում հետաձգվել է 9 չվերթ, եւս չորս օդանավերի թռիչքները չեղարկվել են։ «Դոմոդեդովո»-ում 12 չվերթ է հետաձգվել, 1-ը՝ չեղարկվել, «Շերեմետեւո»-ում 4 չվերթ է հետաձգվել։ «Ժուկովսկի» օդանավակայանում ժամանակացույցի խափանումների մասին տեղեկություններ չկան։
Մոսկվայի օդանավակայաններում տասնյակ չվերթերի ժամանակի փոփոխության պատճառը չի նշվում։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Պոբեդա» ավիաընկերությունը ձեռքի ուղեբեռ տեղափոխելու իր կանոնների անօրինականության մասին Ռուսաստանի Գերագույն դատարանի որոշումից հետո կփոխի ուղեւորների համար պահանջների ձեւակերպումը: Միեւնույն ժամանակ լոուքոսթերի թռիչքներում ուղեբեռի եւ ձեռքի ուղեբեռի փոխադրման ընդհանուր մոտեցումը չի փոխվի: