ՄԻՊ մամուլի ծառայությունից հայտնել են, որ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը հրաժարականի դիմում է ներկայացրել Ազգային ժողով։
Ըստ օրենսդրության՝ տվյալ դեպքում Պաշտպանի լիազորությունները դադարում են հրաժարականի դիմումը ներկայացնելուց ոչ ուշ, քան մեկ շաբաթվա ընթացքում կրկին հրաժարականի դիմում ներկայացվելու դեպքում։
Արդեն տեւական ժամանակ է` լուրեր են շրջանառվում Գրիգորյանի հրաժարականի մասին։ Մամուլում նաեւ տեղեկություններ կան, որ վերջինս տեղափոխվում է Բարձրագույն դատական խորհուրդ։
Ի դեպ
Հրաժարականի հիմքով Պաշտպանի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման դեպքում Պաշտպանն իր հերթական տարեկան հաղորդման ներկայացվելուց հետո մինչեւ հրաժարականի դիմում ներկայացնելն ընկած ժամանակահատվածում երկրորդ դիմումի հետ պետք է հրապարակի եւ Ազգային ժողով ներկայացնի իր գործունեության վերաբերյալ ամփոփ հաղորդումը: