Ըստ Chinhua լրատվական գործակալության՝ Չինաստանի Ցինհուայի համալսարանի եւ Սիանի պոլիտեխնիկական համալսարանի մասնագետները գերբարակ, հակամիկրոբային եւ օդաթափանցիչ սենսոր են ստեղծել, որը կարող է արձանագրել մարդու մարմնի շարժումներն ու նույնիսկ հազիվնկատելի դիմաշարժը՝ միմիկան։
Նորաստեղծ սենսորը եռաշերտ նանոգեներատոր է, որն ունի սենդվիչանման կառուցվածք։ Կարող է նաեւ մեծ արդյունավետությամբ հավաքել մեխանիկական էներգիան։ Միջին շերտում գտնվող նանոթելիկները հավաքված մեխանիկական էներգիան կարողանում են փոխարկել էլեկտրականության։ Սենսորը երկու արտաքին կողմերից ծածկված է նանոթելիկային մեմբրանով, որոնցից յուրաքանչյուրը պատված է 110 նանոմետր հաստության արծաթե շերտով։ 91 միկրոմետր ընդհանուր հաստության բազմաշերտ սենսորը աչքի է ընկնում հակաբակտերիալ հատկությամբ եւ բարձր օդաթափանցելիությամբ։ Կարող է կիրառվել ճկուն ինքնավար սնուցմամբ ճկուն էլեկտրոնային սարքերում, որոնք օգտագործվում են մարդու առողջության մոնիթորինգի համար։
Նկատենք, որ ավելի վաղ Իսրայելում Թել Ավիվի համալսարանի մասնագետները նոր տեխնոլոգիա էին մշակել, որը թույլ էր տալիս ռոբոտին զգալ բույրերը կենսաբանական սենսորի օգնությամբ։