Ուկրաինայում հրաժարական է տվել նախագահի գրասենյակի ղեկավարի տեղակալ Կիրիլ Տիմոշենկոն։ «Շնորհակալ եմ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն վստահության եւ ամեն օր ու ամեն րոպե բարի գործեր կատարելու հնարավորություն ընձեռելու համար։ Շնորհակալ եմ մարզային զինվորական յուրաքանչյուր վարչակազմի ղեկավարին։ Միասին կարողացանք երկրում ամենահզոր թիմը ստեղծել»,- «Տելեգրամի» իր ալիքում գրել է Տիմոշենկոն։
Ըստ ուկրաինական «Strana.Ua» պարբերականի՝ Տիմոշենկոյին կփոխարինի Կիեւի մարզային վարչակազմի ղեկավար Ալեքսեյ Կուլեբան։ Տիմոշենկոն ամենայն հավանականությամբ կնշանակվի Պերսոնի մարզային զինվորական վարչակազմի ղեկավար։
Ուկրաինայում վերջին օրերին բավականին ակտիվ խոսում էին Կիրիլ Տիմոշենկոյի հրաժարականի մասին։ Ուկրաինայի խորհրդարանի՝ Գերագույն ռադայի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն այս առնչությամբ հայտարարել էր, որ տեղեկություններ ունի, թե առաջիկայում հրաժարական են տալու Կիրիլ Տիմոշենկոն եւ եւս մեկ նախարար։ Ըստ էության՝ պատգամավոր Գոնչարենկոյի հայտարարության առաջին մասն իրականություն դարձավ։
Հունվարի 17-ին հրաժարական էր տվել նաեւ Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը։