Ստամբուլի Բեյօղլու շրջանի Քարաքոյ թաղամասում Սուրբ Փրկիչ կաթոլիկ եկեղեցու բնակելի հատվածում հրդեհ է բռնկվել, որի հետեւանքով 2 մարդ է մահացել։ Հրդեհի պատճառներն անհայտ են։
Բեյօղլու շրջանի վարչական ղեկավար Մուստաֆա Դեմիրելին եւ Թուրքիայի հայ կաթոլիկ համայնքի հոգեւոր առաջնորդ Լեւոն Զեքիյանը մեկնել են դեպքի վայր եւ տեղեկություններ ստացել կատարվող աշխատանքների մասին։ «Հրդեհի բռնկումից հետո մեր քաղաքացիներից 2-ը տարհանվել են տեղի ուժերով, իսկ 2-ը հրշեջների օգնությամբ տեղափոխվել են հիվանդանոց։ Նրանք տուժել են ծխից, սակայն նրանց վիճակը գնահատվում է բավարար»,– ասել է Դեմիրելին։
Պաշտոնյան նշել է, որ եկեղեցու սպասավորների տեղեկություններով` սկզբում 2 հոգուց լուր չի եղել, նրանց մահացած վիճակում հայտնաբերել են հովացման աշխատանքներից հետո։