ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, պատասխանելով հարցին, թե Կրեմլում համաձայն են արդյոք ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի` Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ կապող Լաչինի միջանցքը անհապաղ բացելու մասին Ադրբեջանին ուղղված կոչին, հայտարարել է, որ Ռուսաստանը` որպես ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ եռակողմ համաձայնագրերի մասնակից, շարունակում է կատարել իր պարտավորությունները:
«Եվ շարունակում է շատ տքնաջան ու բարդ աշխատանքը թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի հետ»,- շեշտել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։