Թվային խաղերի արդյունաբերության ոլորտի ինսայդեր Թոմ Հենդերսոնը «Թվիթերի» իր միկրոբլոգում գրել է, որ վստահ չէ, թե Sony ընկերությունը մշակում է «PlayStation 5 Pro»-ն։ Նա նշել է, որ ավելի շատ տեղեկություններ ստացել է «PlayStation 6»-ի մշակման մասին, քան «PlayStation 5 Pro»-ի։
Հենդերսոնը նկատել է, որ նախ «PlayStation 5»-ի ամբողջ պոտենցիալը դեռեւս բացահայտված չէ, եւ բացի այդ, այն դեռ դժվար է ձեռք բերելը։ Ընդ որում՝ թվային խաղերի արդյունաբերության ոլորտում այս իրավիճակը կպահպանվի մինչեւ այս տարվա վերջ։ Հետեւաբար, եզրակացրել է Թոմ Հենդերսոնը, միակ բանը, որ կանի Sony-ն, «PlayStation 5»-ի երկրորդ սերնդի թողարկումն է, որը սակայն հազիվ թե իր հզորությամբ գերազանցի առաջին սերնդին։
Ավելի վաղ հայտնվել էր տեղեկություն, որ Sony ընկերությունը մտադիր է թողարկել «PlayStation 5 Pro» խաղային համակարգը, որը կունենա ավելի հզորացված պրոցեսոր եւ հովացման հեղուկ նյութով աշխատող համակարգ։