Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը հայտնել է, որ Հայաստանը դիմել է ՄԱԿ-ի միջազգային դատարան Ադրբեջանի դեմ Ռասայական խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի մեկնաբանման եւ կիրառման գործով` մանրամասն ներկայացնելով Ադրբեջանի կողմից տասնամյակներ շարունակվող կոպիտ խախտումները։
Ավելի վաղ Հայաստանը Եվրոպական դատարան երկու պահանջ էր ներկայացրել` ապաշրջափակել Լաչինի միջանցքը եւ ապահովել միջանցքով Հայաստանում բժշկական օգնություն ստանալու կարիք ունեցող ծանր հիվանդների տեղաշարժը, ինչպես նաեւ ճանապարհին անապաստան մնացած կամ ապրուստի միջոցների կարիք ունեցող անձանց անվտանգ տեղաշարժը: ՄԻԵԴ-ը բավարարել էր ՀՀ-ի միայն երկրորդ պահանջը։