«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացրել են, որ Պուշկինի թունելի երթեւեկելի հատվածում գտնվող դիտահորի կոտրվածքի հետեւանքով երթեւեկության համար խոչընդոտ է առաջացել։
Խոչընդոտը վերացնելու կապակցությամբ Պուշկինի թունելը հունվարի 25-ին՝ 01.00-05.00-ին փակ է լինելու։ Թունելը սպասարկող ընկերության աշխատակիցներն ապամոնտաժելու են դիտահորը եւ տեղադրելու են նորը։
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը հայցում է վարորդների ներողամտությունը եւ հորդորում երթեւեկել անվտանգության կանոնները պահպանելով։