ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնել են, որ սրտի անհետաձգելի վիրահատական (Stent for Life) ծառայությունների շրջանակում 2022-ի ֆինանսական տարում (2021-ի դեկտեմբերի 16-ից մինչեւ 2022-ի դեկտեմբերի 15-ը) կատարվել է սրտի անհետաձգելի 2443 վիրահատություն: Stent for Life կյանք փրկող ծրագիր` պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններում, ամբողջ բնակչության շրջանում՝ անկախ սոցիալական կարգավիճակից եւ տարիքային խմբից:
Ծրագիրը, որն իրականացվում է 13 բժշկական հաստատությունում, մասնավորապես Երեւանում, սրտամկանի սուր ինֆարկտի դեպքում ապահովում է դեղապատ ստենտի տեղադրումը անվճար, իսկ աորտա-կորոնար շունտավորումը` արտոնյալ պայմաններով:
Սրտի անհետաձգելի վիրահատությունները կատարվում են իշեմիայի ախտանիշների կլինիկական դրսեւորումից 12 ժամվա ընթացքում` ներառյալ ախտորոշումը ճշտելու եւ պացիենտին բժշկական հաստատություն տեղափոխելու ժամանակահատվածը: