Արցախի ազգային անվտանգության ծառայությունից հայտնել են, որ ադրբեջանական հատուկ ծառայությունները Ստեփանակերտի բնակիչներին տարհանելու վերաբերյալ կեղծ փաստաթղթեր են տարածում։
Արցախի ԱԱԾ-ն նշում է, որ ադրբեջանական հատուկ ծառայությունները, օգտագործելով Արցախի քաղաքացիների ֆեյսբուքյան էջեր, Ստեփանակերտի բնակիչներին տարհանելու վերաբերյալ կեղծ փաստաթղթեր են տարածում՝ նպատակ ունենալով խուճապ տարածելու բնակչության շրջանում։
«Կոչ ենք անում չտրվել կեղծ լուրերի եւ պահպանել հանգստություն: ԱՀ ԱԱԾ-ն լիովին վերահսկում է իրավիճակը հանրապետության տարածքում»,- նշված է հաղորդագրության մեջ: