ՌԴ պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ ՌԴ խաղաղապահները Գորիսից եւ Երեւանի «Էրեբունի» օդանավակայանից մարդասիրական բեռով 2 ավտոշարասյուն են ուղեկցել Ստեփանակերտ։
Խաղաղապահները պարենային փաթեթներ են տրամադրել Մարտունու եւ Ասկերանի բնակավայրերի բնակիչներին։
ՌԴ ՊՆ տեղեկագրում նշվում է, որ ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը շարունակում է Ստեփանակերտ-Գորիս ճանապարհահատվածով անարգել երթեւեկությունը վերսկսելու շուրջ բանակցությունները հայկական եւ ադրբեջանական կողմերի հետ։