Ըստ Հայաստանի եւ ԱՄԷ-ի կառավարությունների միջեւ քաղաքացիների մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին համաձայնագրի՝ ՀՀ քաղաքացիներն այսուհետեւ հնարավորություն կունենան առանց մուտքի արտոնագրի այցելել Արաբական Միացյալ Էմիրություններ։
Մուտքի ազատականացման գործընթացը մեկնարկել էր 2017-ին, հետո ինչ-ինչ պատճառով կանգ էր առել: Գործընթացը վերսկսվել է 2022-ի դեկտեմբերին՝ «ԱՄԷ-ում ՀՀ քաղաքացիների աշխատանքային գործունեության կանոնակարգման մասին» փոխըմբռնման հուշագրի ստորագրմամբ։
Հայաստանի Հանրապետության եւ Արաբական Միացյալ Էմիրությունների միջեւ դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1998-ին, երկու երկրներն արդյունավետ համագործակցում են միջազգային կազմակերպություններում։