Ներքին գործերի նորանշանակ նախարար Վահե Ղազարյանը հայտնել է, որ 2022-ին ՀՀ-ում ճանպարհատրանսպորտային պատահարների թիվն էապես նվազել է։
«2019-ի համեմատ 2022-ին ճանապարհատրանսպորտային պատահարները նվազել են 2419-ով կամ 10,2%-ով»,– նշել է Ղազարյանը եւ հավելել, որ 2022-ին գրանցվել է 4208 ճանպարհատրանսպորտային պատահար` 2019-ի 4799 ճանպարհատրանսպորտային պատահարի փոխարեն։ Ըստ նրա՝ ՃՏՊ-ից զոհերի թիվը նույն ժամանակահատվածում նվազել է 20-ով։
«Չնայած այն հանգամանքին, որ 2022-ին Հայաստանում հաշվառված ավտոմեքենաների թիվը շուրջ 22825–ով կամ շուրջ 2 անգամ ավելացել է, այդուհանդերձ, ձեռնարկված միջոցառումների շնորհիվ 2021-ի համեմատ ճանպարհատրանսպորտային պատահարների թիվը նվազել է 295-ով կամ 6,4%-ով»,- նշել է նախարարը։ Նա հավելել է, որ 2019-ից ի վեր Հայաստանում ավտոմեքենաների թիվն ավելացել է 160 հազարով կամ 23%-ով։