Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին SkyNews-ի հետ զրույցում հայտարարել է, որ անհետաքրքիր է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցելը։
«Ինձ համար դա անհետաքրքիր է։ Անհետաքրքիր է հանդիպելը, խոսելը։ Ես իրապես չգիտեմ, թե Ռուսաստանում ով է որոշումներ կայացնում։ Պարզապես ուզում եմ, որ նրանք որքան հնարավոր է շուտ դադարեցնեն պատերազմը եւ որքան հնարավոր է շուտ լքեն մեր երկիրը։ Կարող եմ հստակ ասել, որ եթե հեռանան մեր երկրից, պատերազմը կվերջանա։ Ահա եւ վերջ»,- ասել է նախագահ Զելենսկին։
Հարցին, թե արդյոք չափազանց ուշ չէ բանակցությունների համար, Ուկրաինայի նախագահը պատասխանել է․ «Պուտինն ինձ համար ոչ մեկն է»։
Հիշեցնենք, որ ըստ ուկրաինական Strana լրատվամիջոցի՝ ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ վստահ չէ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ողջ է, թե ոչ։