Ըստ ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալության՝ ՀՀ-ում ՌԴ դեսպանության խորհրդական Պավել Կուրոչկինը հայտնել է, որ կորոնավիրուսի դեմ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի 15 հազար չափաքանակից բաղկացած առաջին խմբաքանակը հասցվել է Երեւանի «Զվարթնոց» օդանավակայան:
Ռուս դիվանագետն ասել է, որ սա կորոնավիրուսի դեմ անցյալ տարվանից մեկնարկած պայքարի շրջանակում ՌԴ-ի՝ Հայաստանին ցուցաբերվող լայնամասշտաբ աջակցության շարունակությունն է:
ՀՀ-ում մինչեւ հուլիսի 11-ը կարանտին է հայտարարված: Վերջին տվյալներով 2,96 միլիոն բնակչություն ունեցող Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 198 898 դեպք: Հիվանդներից 3647-ը մահացել են: