Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Կարո Փայլանն այցելել է հայ-թուրքական սահման, որտեղից դիմել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:
«Հայ-թուրքական սահմանից հարցնում եմ նախագահ Էրդողանին․»Ինչո՞ւ չեք բացում սահմանը: Ինչո՞ւ եք հետաձգում այս քայլը, որը հեղափոխություն է անելու տարածաշրջանում։ Դուք չգիտե՞ք, որ Հայաստանի հետ սահմանի բացումը կփոխի մեր երկրի արեւելքի ճակատագիրը»,- թվիթերյան իր գրառման մեջ նշել է պոլսահայ պատգամավորը: