Կալիֆոռնիայի նահանգից դեմոկրատ կոնգրեսական Թեդ Լյուն հունվարի 26-ին Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատ է ներկայացրել պատմության մեջ առաջին դաշնային արհեստական ինտելեկտի ստեղծած բանաձեւը։ Մամուլի ծառայությունից հայտնել են, որ այդ նպատակով օրենսդիրն օգտագործել է չաթ-բոթ՝ ChatGPT արհեստական ինտելեկտի գործառույթներով։ Կիրառելով այս մոդելը՝ Լյուն հանձնարարել է կազմել Կոնգրեսի համապարփակ բանաձեւ: Ավելի վաղ կոնգրեսականն օրենսդիրներին կոչ էր արել միջոցներ ձեռնարկելու արհեստական ինտելեկտի ոլորտը կարգավորելու համար։
Արհեստական ինտելեկտը տարրական մաթեմատիկայի հարցերի ժամանակ անսպասելի սխալներ է թույլ տվել
Ըստ CNN-ի՝ ChatGPT արհեստական ինտելեկտով աշխատող չաթ-բոթը Մինեսոտայի համալսարանի չորս դասընթացների եւ Փենսիլվանիայի համալսարանի Ուորթոնի բիզնեսի դպրոցում բիզնեսի կառավարման դասընթացի համար քննություններ է հանձնել։ Մինեսոտայի համալսարանի դասախոսները, փորձելով ստուգել՝ որքան լավ կարող է չաթ-բոթը պատասխանել քննական հարցերին, թեստերը գնահատել են աշխատանքների ընդհանուր հոսքի մեջ: Չորս քննությունների համար ChatGPT-ը հաղթահարել է դասընթացներից յուրաքանչյուրի նվազագույն շեմը՝ միջին հաշվով ստանալով «բավարար» գնահատականին համապատասխանող C+ բալ: Ուորթոնի բիզնեսի դպրոցում չաթ-բոտը գնահատվել է ավելի բարձր՝ B եւ B-, ինչը համարժեք է «լավ» գնահատականին:
Ուորթոնի բիզնեսի դպրոցի պրոֆեսոր Քրիստիան Թերվիշը նշել է, որ ChatGPT-ն գործառնությունների կառավարման եւ գործընթացների վերլուծության վերաբերյալ պարզ հարցերին պատասխանելիս իրեն գերազանց է դրսեւորել, մինչդեռ անսպասելի սխալներ է թույլ տվել տարրական մաթեմատիկայի հարցերի ժամանակ: