Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Արցախում ստեղծված իրավիճակը քննարկելու նպատակով հունվարի 27-ին Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատում Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի հետ միասին հանդիպել է հանրության տարբեր շերտերը ներկայացնող անձանց հետ: Քննարկվել են հասարակությանը մտահոգող մի շարք խնդիրներ, դրանց լուծմանն ուղղված քայլերի առաջնահերթությունը:
«Իմ խոսքում ընդգծել եմ, որ առկա մարտահրավերներին դիմակայելու համար անհրաժեշտ է կուռ միասնականություն, արտաքին եւ ներքին տարբեր ուժերի պառակտիչ սադրանքներին չտրվելու վճռականություն, հակառակ դեպքում կկանգնենք Արցախի պետականության վերջնական կորստի վտանգի առջեւ»,- ֆեյսբուքյան իր գրառման մեջ նշել է Հարությունյանը։