Վրաստանում ՀՀ դեսպանությունից հայտարարել են, որ հունվարի 27-ին լրատվամիջոցներում տեղեկություն է տարածվել «Հայաստանի Հանրապետության եւ Վրաստանի միջեւ երկու պետությունների քաղաքացիների համար փոխադարձ առանց մուտքի արտոնագրի ճամփորդելու մասին» համաձայնագրի Վրաստանի խորհրդարանի վավերացման մասին, որը Հայաստանի եւ Վրաստանի քաղաքացիների համար պետք է հնարավորություն ստեղծի հատել հայ-վրացական սահմանը նույնականացման (ID) քարտով։
ՀՀ դեսպանությունից հայտնել են, որ խոսքը Վրաստանի խորհրդարանում համաձայնագրի վավերացման մասին է։ Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի Հայաստանի Հանրապետության ներպետական վավերացման գործընթացի ավարտից հետո։