Արցախի ազգային անվտանգության ծառայությունից հայտնել են, որ ադրբեջանական հատուկ ծառայությունները, օգտագործելով Արցախի քաղաքացիների ֆեյսբուքյան էջեր, Ստեփանակերտ քաղաքի բնակիչներին տարհանելու համար ավտոբուսներ հատկացնելու վերաբերյալ կեղծ փաստաթուղթ են տարածում՝ նպատակ ունենալով խուճապ տարածելու բնակչության շրջանում։
Արցախի ԱԱԾ-ից հայտնել են, որ ծառայությունը լիովին վերահսկում է իրավիճակը հանրապետության տարածքում եւ կոչ է անում չտրվելու կեղծ լուրերի եւ պահպանելու հանգստություն: