Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել զինծառայությունից խուսափած 27 տարին լրացած անձանց համաներում շնորհելու օրինագծին։
ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ընդգծել է, որ նախագծի հիմքում դրված է մարդասիրության եւ համերաշխության սկզբունքը։
Նախարարը նշել է, որ նախագիծը նպատակ ունի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, ինչպես նաեւ զորակոչից խուսափած անձանց հնարավորություն ընձեռելու մասնակցել Հայաստանի տնտեսական, սոցիալական, հոգեւոր-մշակութային ոլորտների զարգացմանը։
Նախագիծը տարածվում է մինչեւ պատերազմի մեկնարկը՝ 2020-ի սեպտեմբերի 26-ը ներառյալ, 27 տարին լրացած շարքային եւ 35 տարին լրացած պահեստազորի սպայական կազմերի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, ինչպես նաեւ հայտարարաված վարժական հավաքից եւ/կամ զորահավաքային զորակոչից խուսափած անձանց եւ ՀՀ քրեական օրենսգրքի միայն 327-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ կասկածվող, մեղադրվող կամ դատապարտված անձանց նկատմամբ: