Հայոց բանակի օրվա կապակցությամբ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը իր երախտիքն է հայտնել հանուն հայրենիքի պաշտպանության ծառայած Հայաստանի բոլոր քաղաքացիներին եւ գոհունակությամբ փաստել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հետ Միացյալ Նահանգների խորացող փոխգործակցությունը։
«Փառք ու պատիվ բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքն են տվել հայրենիքի պաշտպանության համար։ Փառք ու պատիվ ծառայության ընթացքում վիրավորվածներին։ Փառք ու պատիվ զինծառայող կանանց եւ տղամարդկանց ընտանիքներին»,- նշված է դեսպանատան ֆեյսբուքյան ուղերձում: