ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում մեկնարկում են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ դատավարական լսումները։ Հայաստանն Ադրբեջանի դեմ հայց է ներկայացրել Ռասայական խտրականության վերացման կոմիտեի վարույթի շրջանակում:
Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումները տեղի կունենան հունվարի 30-ին՝ Երեւանի ժամանակով 13:00-15:00-ն, 19:00-21:00-ն:
Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով լսումները տեղի կունենան հունվարի 31-ին՝ Երեւանի ժամանակով 13:00-15:00-ն, 19:00-21:00-ն: