Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները հունվարին հերթական անգամ այցելել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին։ Դրա մասին «Սպուտնիկ Արմենիային» հայտնել է ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման եւ կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին: ԿԽՄԿ-ի նախորդ այցը եղել է դեկտեմբերին, եւ գերիներին հեռախոսազանգեր կատարելու հնարավորություն է տրվել։
Պաշտոնական Բաքուն այս պահին հաստատում է 44-օրյա պատերազմից հետո 33 անձի գերի լինելու փաստը։ Պաշտոնական Երեւանը վստահեցնում է, որ գերիների թիվն ավելի շատ է։ Իրավապաշտպանների տվյալներով` ադրբեջանական գերության մեջ է գտնվում 80 անձ։