Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Շիոֆրա Օ’Լիրիի հրավերով հունվարի 26-27-ը Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն աշխատանքային այցով մեկնել է Ստրասբուրգ՝ մասնակցելու ՄԻԵԴ դատական տարվա բացման հանդիսավոր նիստին եւ «Մարդու իրավունքների պաշտպանության միջոցով ժողովրդավարությունը պահպանող դատավորները» խորագրով բարձր մակարդակի դատական սեմինարի աշխատանքներին:
Այցի շրջանակում տեղի է ունեցել Բարձր դատարանի նախագահի երկկողմ հանդիպումը ՄԻԵԴ նախագահի, ինչպես նաեւ Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի քարտուղար Սիմոնա Գրանատա-Մենգինիի հետ։ Հանդիպման ընթացքում երկուստեք կարեւորվել է գործընկերության զարգացումը Եվրոպայի բարձր դատարանների միասնական ցանցի շրջանակում։
ՄԻԵԴ նախագահ Շիոֆրա Օ’Լիրին կարեւորել է հայ գործընկերոջ հետ նման ձեւաչափերով աշխատանքային հանդիպումները եւ ներկայացրել է անդամ պետությունների ազգային դատարանների հետ ՄԻԵԴ-ի՝ երկխոսության եւ համագործակցության զարգացման ուղղությամբ աշխատանքները: