Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարի ներկայացուցիչ Դեյվիդ Ռաթլին հայտնել է, որ բրիտանական Start բարեգործական հիմնադրամը Լաչինի միջանցքի շրջափակումից տուժածներին 350 հազար ֆունտ ստեռլինգ է հատկացրել:
Start հիմնադրամը, որը ղեկավարում է Start Network-ը, Միացյալ Թագավորությունում գործող բարեգործական կազմակերպություն է, որի խոշոր դոնորը Մեծ Բրիտանիան է: