Ըստ իրանական Mehr գործակալության՝ Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆն Ադրբեջանի իշխանություններին հորդորել է զերծ մնալ Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակմանն առնչվող հուզական որոշումներից:
«Իրանը խորապես ցավում է Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակման համար»,- ասել է Ղալիբաֆն ու հավելել, որ երկիրը մանրակրկիտ եւ համակողմանի հետաքննում է միջադեպը։
Խորհրդարանի նախագահը վստահեցրել է, որ հետաքննության ընթացքում չի գտնվել որեւէ ապացույց, որը թույլ կտար կատարվածն ահաբեկչություն որակել: «Ցանկացած որոշում, որը կարող է երկարաժամկետ հետեւանքներ ունենալ, պետք է զգուշորեն ընդունել»,- շեշտել է Ղալիբաֆը։