Ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով Լեհաստանը զգալիորեն ավելացնում է ռազմական ծախսերը։ Դրանք կկազմեն լեհական ՀՆԱ-ի 4 տոկոսը։ Ըստ ուկրաինական «Европейская правда» պարբերականի՝ Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցիկին հայտարարել է, որ լեհական կառավարության համար բարձրագույն եւ բացարձակ առաջնահերթություն են լեհական բանակի թվակազմի ավելացումը եւ լեհական տարածքում ՆԱՏՕ-ի զորքերի ներկայության ավելացումը։
«Լեհաստանի քաղաքացիները մեզ են վստահել երկրի կառավարումը բավականին ծանր ժամանակաշրջանում։ Պատերազմն Ուկրաինայում ստիպում է մեզ զինվել ավելի արագ։ Հենց դրա համար այս տարի մենք աննախադեպ ջանքեր կներդնենք՝ ՀՆԱ-ի 4 տոկոսը հատկացնելով լեհական բանակին։ Դա, թերեւս, ամենամեծ հատկացումն է, որ ռազմական ծախսերի համար կատարվում է ՆԱՏՕ-ում»,- հայտարարել է Լեհաստանի վարչապետը։