Ֆրանսիան եւ Ավստրալիան համատեղ մի քանի հազար միավոր 155 մմ կալիբրի արկեր կարտադրեն Ուկրաինայի համար։ Պայմանավորվածությունը ձեռք է բերվել Փարիզում երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների համատեղ հանդիպման ընթացքում։
Ըստ Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստյեն Լեկորնյուի՝ արկերը կարտադրի ֆրանսիական Nexter ընկերությունը, իսկ Ավստրալիան կմատակարարի անհրաժեշտ բարուտը։ Արտադրական ծախսերը կբաժանվեն երկու երկրների միջեւ։
Ֆրանսիան այս պայմանավորվածությունը որակել է «աննախադեպ», իսկ Ավստրալիայի պաշտպանության նախարար Ռիչարդ Մարլեսի կարծիքով այդ համաձայնությունը վկայում է Ուկրաինային ցուցաբերվող մշտական աջակցության մասին։ Նա նշել է, որ Ուկրաինային աջակցում են, որ համոզված լինեն՝ կկարողանա դիմակայել եւ պատերազմն ավարտել ըստ իր պայմանների։