Արցախի տեղեկատվական շտաբից հայտնել են, որ Արցախի առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից երեք հիվանդ հունվարի 31-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ եւ ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Հիվանդներից երկուսը ուռուցքային հիվանդություններ ունեն, մեկը՝ վիրահատության կարիք:
Արցախի առողջապահության նախարարության ենթակայությամբ գործող բուժհաստատություններում դադարեցված են պլանային վիրահատությունները։ «Արեւիկ» բուժմիավորումում 7 երեխա նորածնային եւ վերակենդանացման բաժանմունքներում են: «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում 12 բուժառու վերակենդանացման բաժանմունքում են: Նրանցից 5-ը ծայրահեղ ծանր վիճակում են։
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ եւ ուղեկցությամբ մինչեւ հիմա Արցախից Հայաստան է տեղափոխվել 58 հիվանդ։