Ըստ ամերիկյան world-architects.com կայքի՝ Տեխասի հայկական Սուրբ Սարգիս եկեղեցին ճանաչվել է 2022-ի ԱՄՆ լավագույն շինությունը: Հունվարին ամերիկացի ճարտարապետների շրջանում անցկացվել է «Տարվա շենք ԱՄՆ-ում» հարցումը, որի արդյունքում 40 կառույցներից 64 տոկոս ձայնով հաղթող է ճանաչվել Սուրբ Սարգիս եկեղեցին։ Կառույցի ճարտարապետը Դեյվիդ Հոթսոնն է։
Սուրբ Սարգիսն օծվել է 2022-ի ապրիլի 23-ին եւ առաջին կիրակնօրյա պատարագն անցկացրել մեկ օր անց՝ ապրիլի 24-ին՝ 1915 թվականի Հայոց ցեղասպանության 1.5 միլիոն զոհերի հիշատակի օրը։ Նշվում է, որ եկեղեցու արտաքին տեսքը փորձել են նմանեցնել հայաստանյան 7-րդ դարի Սուրբ Հռիփսիմե եկեղեցուն։ Սուրբ Սարգիս եկեղեցու ձեւավորումը համատեղում է հինն ու ժամանակակիցը։ Տեխասի հայկական եկեղեցու պատին (դրսից) հայկական «կենաց ծառի» տեսքով 1,5 միլիոն կլոր ճյուղերից բաղկացած պատկեր կա։
Նախորդ տարի «ԱՄՆ լավագույն շինություն» կոչմանն էր արժանացել Վաշինգտոնում տեղադրված Մարտին Լյութեր Քինգի հուշարձանը: