Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն աշխարհի խոշոր իսլամական պետությունների ղեկավարներին կոչ է արել միջպետական առեւտրում հրաժարվելու ամերիկյան դոլարից։
Իսլամական ութնյակի ղեկավարների՝ այսօր տեղի ունեցած հեռավար համաժողովում Էրդողանը հայտարարել է նաեւ, որ խիստ կարեւոր է տեղական տարադրամներով առեւտրի վրա կենտրոնանալը, ինչն իրենց երկրներին վալյուտային ռիսկերից պաշտպանվելու հնարավորություն կտա:
Համաժողովին Թուրքիայի նախագահից բացի մասնակցել են նաեւ Իրանի, Եգիպտոսի, Պակիստանի, Ինդոնեզիայի, Նիգերիայի, Մալայզիայի եւ Բանգլադեշի ղեկավարները։