ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը Ճապոնիայի արտգործնախարար Յոշիմասա Հայաշիի հետ հեռախոսազրույցում ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի անօրինական արգելափակման հետեւանքով առաջացած հումանիտար ճգնաժամի մանրամասները: «Շեշտվել է, որ Ադրբեջանի գործողությունները նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության եւ միջազգային հումանիտար իրավունքի կոպիտ խախտում են եւ միտված են Լեռնային Ղարաբաղի ժողովրդին էթնիկ զտման ենթարկելուն»,– ասված է հաղորդագրությունում։
ՀՀ արտգործնախարարը գործընկերոջը ներկայացրել է Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: Ընդգծվել է, որ Ադրբեջանի առավելապատշատական մոտեցումները խաթարում են խաղաղությանն ուղղված Հայաստանի ջանքերը: Քննարկվել են նաեւ տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը վերաբերող, ինչպես նաեւ հայ-ճապոնական երկկողմ եւ բազմակողմ հարթակներում հաստատված համագործակցության հետագա ընդլայնմանն առնչվող հարցեր: