ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը եւ Իրանի նախագահի տեղակալ Սեյեդ Մասուդ Միրքազեմին Թեհրանում քննարկել են երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարները։
Կողմերը հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 17-րդ նիստի պայմանավորվածությունների ընթացքը մշտադիտարկող հանձնախմբի նիստի շրջանակում քննարկել են նաեւ էներգետիկայի եւ տրանսպորտի ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Մտքեր են փոխանակվել առեւտրատնտեսական հարաբերությունների՝ ներառյալ ԵԱՏՄ շրջանակում համագործակցության զարգացման եւ ընդլայնման համար բարենպաստ պայմանների ստեղծման շուրջ։
Հանձնախմբի աշխատանքների շրջանակում ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների, էկոնոմիկայի, շրջակա միջավայրի փոխնախարարների մասնակցությամբ տեղի են ունեցել առանձին թեմատիկ քննարկումներ։ Նիստի ավարտին փոխվարչապետը, նշելով, որ Իրանը Հայաստանի համար բարեկամ երկիր է եւ կարեւոր գործընկեր, շեշտել է նման ձեւաչափով պարբերական քննարկումների անհրաժեշտությունը։