Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը եւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հնարավոր է հանդիպեն Լեհաստանում։ «Դիտարկվում է Ջո Բայդենի՝ Լեհաստանում Անջեյ Դուդայի եւ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման հնարավորությունը»,- գրել է Dziennik Gazeta Prawna պարբերականը՝ մանրամասնելով, որ Բայդեն-Զելենսկի հնարավոր հանդիպումը հնարավոր է կայանա Վարշավայում կամ Ժեշուվ քաղաքում։
Չի բացառվում, որ ԱՄՆ նախագահի հետ հանդիպման ժամանակ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կներկայացնի խաղաղության պլան եւՈւկրաինային նվիրված միջազգային կոնֆերանս անցկացնելու կոչ կանի։
Բայդեն-Զելենսկի հանդիպմանը հնարավոր է բարձրացվի նաեւ Կիեւին անվտանգության երաշխիքներ տրամադրելու հարցը։
Նշվում է նաեւ, որ ԱՄՆ եւ Ուկրաինայի նախագահների հնարավոր հանդիպման հստակ ժամկետներ դեռ չկան։