«Hi-Tech Mail.Ru»-ի՝ 2022 թվականի արդյունքներով՝ հնացած համարվող «iPhone 7» մոդելի վերանորոգված սմարթֆոնը ռուսական սմարթֆոնների վաճառքի երկրորդային շուկայում ամենատարածվածն է։
Այն դարձել է երկրորդային շուկայում ամենից հայտնի սմարթֆոնը շնորհիվ Apple-ի թողարկած գաջեթների շարքում ամենացածր գնի։ «iPhone 7» մոդելի սմարթֆոններին երկրորդային շուկայում իր տարածվածությամբ հաջորդում են բյուջետային «Samsung Galaxy А10» եւ «Redmi 9A» մոդելի սմարթֆոնները։
Այնուհետեւ Apple-ի «iPhone 8» եւ «iPhone XR» սմարթֆոններն են։ Ռուսական սմարթֆոնների վաճառքի երկրորդային շուկայում անցյալ տարվա երկրորդ եւ երրորդ եռամսյակներին հիմնականում գնել են վերանորոգված «iPhone»-ներ, սակայն տարվա վերջում ավելի շատ նախընտրել են Android համակարգով գործող սմարթֆոնները։
Հիշեցնենք, որ «iPhone 7» մոդելի սմարթֆոնը Apple-ը վաճառքի է հանել դեռ 2016 թվականին։