ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելը երեկ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Դոնբասում իրադրության կարգավորման հեռանկարները:
Ըստ Կրեմլի մամուլի ծառայության տարածած հայտարարության՝ Պուտինն ու Մերկելը մտահոգություն են հայտնել Ուկրաինայի արեւելքում իրադրության սրման առիթով։
Կողմերը քննարկել են նաեւ ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի խնդիրը, ինչպես նաեւ Սիրիայում, Լիբիայում եւ Բալկաններում՝ Բոսնիայում եւ Հերցեգովինայում վերջին զարգացումները։