ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը հայտնել է, որ ադրբեջանական կողմից փոխանցված հայ զինծառայողի մարմինը նույնականացվել է․ նա սեպտեմբերյան մարտերի ժամանակ զոհված Վահե Թորոսյանն է։
Նախօրեին դրա մասին հայտնել էր լրատվամիջոցներից մեկը։ Հայտնել էր դարձել նաեւ, որ Վահեն 9 ամսվա զինծառայող է եղել, Կապանի զորամասից Ներքին Հանդ գյուղի դիրքեր էին տարել սեպտեմբերի 12-ին, հաջորդ օրը գլխի, ոտքի եւ ձեռքի վիրավորում էր ստացել։ Այդպես նա մնացել էր ձորակում։ Սեպտեմբերի 15-ին վիրավոր վիճակում կապ էր հաստատել ընկերոջ հետ եւ բացատրել, որ Ներքին Հանդում է։
ՀՀ քննչական կոմիտեի տվյալներով՝ սեպտեմբերյան ագրեսիայի ընթացքում հայկական կողմի զոհերի թիվը հասնում է 224–ի, որոնցից 3-ը քաղաքացիական անձինք են: Սեպտեմբերից անհետ կորած է համարվում 3 զինծառայող։