Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը ընդերքօգտագործման եւ ընդերքի պահպանության վերահսկողության ուղղությամբ 2022-ին անցկացրել է 81 ստուգում։ 2021-ին տեսչական մարմինն անցկացրել է 66, 2020-ին՝ 21 ստուգում։ Տարեկան ծրագրով կատարողականը 2022-ին եղել է 100%, 2021-ին՝ 57,1%, 2020-ին՝ 30,7%:
Ավարտված 81 ստուգման ընթացքում հայտնաբերվել է 446 իրավախախտման դեպք։ Ընդունվել է 203 վարչական տույժ նշանակելու մասին որոշում։ 2021-ին ընդունվել է 88, 2020-ին՝ 17 վարչական տույժ։
Որոշումներով նշանակված տուգանքի չափը եղել է 20 միլիոն 290 հազար դրամ (2021-ին՝15 միլիոն 770 հազար, 2020-ին՝ 2 միլիոն 200 հազար դրամ։ Հաշվարկված շրջակա միջավայրին պատճառված վնասի հատուցման չափը եղել է199 միլիոն 278 հազար 261 դրամ, 2021-ին՝ 166 միլիոն 759 հազար 721 դրամ, 2020-ին՝ 39 միլիոն 722 հազար 119 դրամ։
2022-ի ընթացքում Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները բացահայտել են նաեւ առանց համապատասխան թույլտվությունների առկայության ապօրինի ընդերքօգտագործման 41 դեպք։ Դրանցից միայն 6-ով պետությանը պատճառված վնասի չափը ՊԵԿ-ի հաշվարկով եղել է 961 միլիոն 178 հազար 695 դրամ: Հայտնաբերված խախտումներով նախապատրաստված նյութերը փոխանցվել են իրավապահ մարմիններին։