Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը փետրվարի 1-ին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցում նշել է, որ ռուսական կողմը պատրաստ է Մոսկվայում կազմակերպել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի հարցով երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարների բանակցությունների հերթական փուլը։
Ըստ ՌԴ ԱԳՆ հաղորդագրության՝ Սերգեյ Լավրովն իր ադրբեջանցի պաշտոնակցի հետ քննարկել է Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի կարգավորման ուղիները։ Զրույցի ընթացքում կողմերը շեշտել են Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա հայ-ադրբեջանական կարգավորման բոլոր ուղիներով աշխատանքի վերականգնման կարեւորությունը։