ԱՄՆ պետքարտուղարի էներգետիկ դիվանագիտության գծով տեղակալի խորհրդական Լաուրա Լոքմանը Բաքվում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ։
Ըստ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանության՝ ամերիկացի դիվանագետը մտադիր է մինչեւ փետրվարի 4-ը հանդիպումներ անցկացնել նաեւ Ադրբեջանի կառավարության ներկայացուցիչների հետ, մասնակցել Հարավային գազային միջանցքի նախարարների խորհրդի 9-րդ նիստին:
Լոքմանը Բաքվում կքննարկի ԱՄՆ աջակցությունն Ադրբեջանի էներգետիկ նախագծերին, ինչպես նաեւ այդ երկրի կարեւորությունը Եվրոպայի էներգետիկ անվտանգության կայունացման հարցում: