Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեն, Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը եւ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Կարս քաղաքում տեղի ունեցած հանդիպմանը քննարկել են համատեղ զորավարժությունների անցկացման, ինչպես նաեւ տարածաշրջանային զարգացման եւ պաշտպանության ոլորտում համագործակցության այլ հարցեր։
Բուրչուլաձեն, Աքարը եւ Հասանովը եւս մեկ անգամ ընդգծել են եռակողմ ձեւաչափով համագործակցության կարեւորությունը, որը ծառայում է տարածաշրջանում անվտանգությանն ու կայունությանը։
Վրաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը Թուրքիայում է որպես բազմազգ «Ձմեռային զորավարժություններ-2023»-ի պատվավոր հյուր: Կարսի նահանգում անցկացվող զորավարժություններին մասնակցել են 17 երկրներից, ներառյալ Ադրբեջանից, Մեծ Բրիտանիայից, Վրաստանից, Իտալիայից ժամանած զինվորականներ։