Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը Կարսում վերահաստատել է Անկարայի աջակցությունը Բաքվին: Նա նաեւ աջակցություն է հայտնել «Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ մնայուն խաղաղության ձեւավորման եւ կայունության ապահովման ջանքերին», կարեւորել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը:
Անդրադառնալով այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացմանը՝ Թուրքիայի պաշտպանության նախարարը նշել է, թե դա տնտեսական, սոցիալական առումով լուրջ օգուտներ կապահովի Ադրբեջանի եւ ամբողջ տարածաշրջանի համար: