Ռուսաստանի Պետական դումայում ներկայացվել է «Զինվորականների կարգավիճակի մասին» դաշնային օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, որով նախատեսվում է ռազմական դրության կամ մոբիլիզացիայի ընթացքում զինվորականներին ենթարկել կարգապահական կալանքի առանց դատարանի որոշման։
Եթե փոփոխությունների նախագիծն ընդունվի, ապա զինվորականներին առանց դատարանի որոշման կկարողանան կալանավորել նրանց հրամանատարները կամ զինվորական ոստիկանության ներկայացուցիչները։ Բացի այդ՝ կարգապահական կալանքի ընթացքում զինվորականները կզրկվեն հասանելիք վճարներից։ Կարգապահական կալանքը, ըստ օրինագծի, համարվում է ծայրահեղ միջոց։ Կարգապահական կալանքի ժամանակ զինվորականը պահվում է հաուպտվախտում։
Իսկ ահա ոչ կարգապահական կալանքի իրավունքը վերապահված կլինի ռազմական դատարանին։