Հռոմի Ֆրանցիսկոս պապը հայտարարել է, որ բաց է հանդիպելու Ռուսաստանի եւ Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Վլադիմիր Զելենսկու հետ՝ Ուկրաինայում պատերազմի դադարեցումը քննարկելու համար։ «Ես բաց եմ հանդիպելու երկու նախագահների՝ Ուկրաինայի նախագահի եւ Ռուսաստանի նախագահի հետ»,- Corriere della Sera-ի հաղորդմամբ՝ ասել է Կաթոլիկ եկեղեցու հովվապետը։ Նա նաեւ ասել է, որ Կիեւ չի այցելել միայն այն պատճառով, որ Մոսկվա նույնպիսի այց կատարելու հնարավորություն չի ունեցել։ Նա նշել է, որ պատերազմի երկրորդ օրն ինքը գնացել է ռուսական դեսպանատուն, որպեսզի ասի, որ ցանկանում է մեկնել Մոսկվա եւ քննարկել պատերազմի դադարեցման հարցը, քանի դեռ բանակցությունների փոքրիկ պատուհան կա։
Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը պատասխանել է, որ բարձր է գնահատվում Սրբազան Քահանայապետի այս քայլը, բայց այցի մասին ավելի ուշ կխոսեն։ Ֆրանցիսկոսը նաեւ ասել է, որ Մոսկվա եւ Կիեւ այցին խանգարում է նաեւ իր առողջական վիճակը։ Հիշեցնենք, որ Ֆրանցիսկոս պապը 85 տարեկան է։
Հիշեցնենք, որ նա ավելի վաղ բազմաթիվ անգամներ հայտարարել էր, որ պատրաստ է դառնալու միջնորդ Մոսկվայի եւ Կիեւի միջեւ բանակցությունների համար, նաեւ Ուկրաինայի հետ համերաշխության կոչ էր արել։